Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով

Մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով
Հայաստան
12:35, 25 март 2022
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։ 

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։

Ի ուրախություն բոլորիս, մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ։

Դրանց ներթափանցումը կսկսվի մարտի 29-ից  և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։ Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով։