Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը գործնականում չի կիսում խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյան

Ադրբեջանը գործնականում չի կիսում խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյան
Հայաստան
15:51, 25 март 2022
«Այն խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ կառավարության և իշխանությունների գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից գործնականում, չնայած հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով, գործնականում, սակայն, մենք տեսնում ենք հակառակ գործողություններ»,- այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ որևէ կուլիսային գործընթաց տեղի չի ունենում: Անդրադառնալով ժամանակագրությանը՝ նա նշեց, որ ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած առաջարկների ՀՀ ԱԳ նախարարի արտահայտած դիրքորոշումից հետո է Ադրբեջանը փակել գազը ևս մեկ անգամ: