Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է
Հայաստան
20:07, 20 март 2021
Մարտի 20-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: