Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացվել է Դիանա Աբգարի անվ. պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը. Հակոբ Կարապետյան

Բացվել է Դիանա Աբգարի անվ. պուրակը  Մաշտոցի  պուրակին կապող գետնանցումը. Հակոբ Կարապետյան
Հայաստան
16:43, 21 март 2021
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

« Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվ. պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։
Կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։  
Ստորգետնյա անցումը ներառական է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքեւում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ։ 
Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»: