Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտությունները. Մեսրոպ Առաքելյան

Մենք համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտությունները. Մեսրոպ Առաքելյան
Հայաստան
18:36, 21 март 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Մարտի 21-ին ողջ աշխարհում կոչ են անում կոտրել կարծրատիպերն ու մարդուն ընդունել ինչպես կա՝ հիմնվելով կարողությունների, ոչ ախտորոշումների վրա։
Այսօր արևների օրն է՝ Դաունի համախտանիշ ունեցողների համաշխարհային օրը։
Այսօր ու ամեն օր մենք համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններն ու նպաստենք նրանց ինքնադրսևորմանը՝ բացառելով շրջապատից որևէ տեսակի մեկուսացում։
Արև մարդկանց ներուժը լիարժեքորեն բացահայտելու ճանապարհին հասարակության տեղեկացվածության բարձրացման, վերաբերմունքի փոփոխության, երեխաների կյանքի որակի բարելավման, նրանց վերականգնողական բուժման համար ռեսուրսներ ու ջանք չենք խնայելու։
Դաունի համախտանիշն ունեցող մարդկանց իրավունքների իրացումն ու ներառականության ապահովումը մեր նախարարության ու բոլորիս ընդհանուր գործն է․ որպես հասարակություն մեզ պետք է մեր արևների ներուժը»: