Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ավելի բարենպաստ պայմաններ են ՏՏ ոլորտում գործունեության համար. ՌԴ-ից ՀՀ տեղափոխված «YellowRockets» ընկերության ղեկավար-գործընկեր. տեսանյութ

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստան են ժամանել բազմաթիվ ռուս ձեռներեցներ, որոնց թվում մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները։

Civic.am-ը զրուցել է ՌԴ-ից Հայաստան տեղափոխված «YellowRockets» ընկերության ղեկավար-գործընկեր Սերգեյ Բոգդանովի հետ։

Նա տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը ներդրումային հիմնադրամ է,  ստարտափերի զարգացման համար։

«Մենք ներդրումներ ենք կատարում ընկերություններում, որոնք դեռ նոր ստեղծման փուլում են, դրանք հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններ են, որոնք դուրս են գալիս գլոբալ շուկա։ Մենք միջազգային ընկերություն ենք և բացի դա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ստարտափերը հայտնվեն։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են այնպիսի բիզնեսի համար, որոնք զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով»,-ասաց Սերգեյ Բոգդանովը։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, հայ կոլեգաների համար համատեղ ծրագրեր են պատրաստել ստարտափերի համար և իրենց մի քանի անգամ հրավիրել են «Սևան սամիթին»։ Եվ իրենց համար այստեղ հարմար է, քանի որ արդեն շատերին ճանաչում էին համատեղ ստարտափի ծրագրերից։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան