Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի ցուցարար չեն կարող մեզ արգելել երթևեկել Բաղրամյանով․Այլևս երբ պետք լինի` չեմ շրջանցելու այդ պողոտան․Դանիել Իոաննիսյանը մեքենայով "ճեղքել է" Բաղրամյանը

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեսանյութ տեղադրել․

«Թե բա «Վե՜րջ թավիշին», բայց մի քանի հոգով կարելի է Բաղրամյան փակել։
Արդեն մի 4-5 անգամ մեքենայով Բաղրամյանով անցել եմ վերջին օրերում։ Այլևս երբ պետք լինի` չեմ շրջանցելու այդ պողոտան։ Մի քանի (բառացի` մի քանի) ցուցարար չեն կարող մեզ արգելել երթևեկել Բաղրամյանով։
Հարց. Ըստ ձեզ, քանի՞ հոգի պիտի լինի, որ փողոց փակելը լեգիտիմ լինի»։