Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա հուլիսին կգործարկվի Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և օպրետաիվ կառավարման կենտրոնը․ Ռուստամ Բադասյան

Այս տարվա հուլիսին կգործարկվի Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և օպրետաիվ կառավարման կենտրոնը․ Ռուստամ Բադասյան
Հայաստան
11:02, 22 март 2021
Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդես եկավ զեկույցով։

 Նախարարան անդրադառնալով իրավապահ համակարգի, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող զեյկուցի բաժնին՝ ընդգծեց․ «Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ստեղծվող նոր Պարեկային ծառայության համար ձեռք են բերվել նոր տեխնիկական միջոցներ, հանդերձանք, ինչպես նաև մեկնարկել են 707 սովորողի պատրաստման դասընթացները։ 2021թ․ հուլիս ամսի ընթացքում կգործարկվի Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և օպերատիվ կառավարման կենտրոնը, որը լինելու է քաղաքացիներից ահազանգներն ընդունող և արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարվող ժամանակակից տեխնիկական հագեցվածության կենտրոն»։

  Ռուստամ Բադասյանի խոսքով արդեն սկսել են Շիրակի և Լոռու մարզում պարեկային ծառայության գործարկման համար նախապատրաստական աշխատանքները․ «Ոստիկանության 10 տարածքային ստորաբաժանումների հարցաքննության համար նախատեսված 19-ը սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման համակարգեր, 20 տարածքային ստորաբաժանումների ելքերում և մուտքերում տեղադրվել են 70 տեսահսկման համակարգեր»։