Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան
Հայաստան
18:19, 04 апрель 2022
Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ: Այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ:

Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:

Քննարկվել են նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները: