Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր հրդեհ Երևանի Շիրակի փողոցում. թղթի արտադրամասում այրվել է 500-600 տոննա թղթի հումք

Խոշոր հրդեհ Երևանի Շիրակի փողոցում. թղթի արտադրամասում այրվել է 500-600 տոննա թղթի հումք
Հայաստան
22:11, 04 апрель 2022
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։51-ին։ Թղթի արտադրամասում այրվել է մոտ 500-600 տոննա թղթի արտադրության հումք։