Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեփականության հայտարարատու պաշտոնյաների թիվը 3 անգամ ավելացել է՝ դառնալով 9000

Սեփականության հայտարարատու պաշտոնյաների թիվը 3 անգամ ավելացել է՝ դառնալով 9000
Հայաստան
11:33, 22 март 2021
 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019թ․ ընթացքում իրականացրել է 47 անձի թեկնածուի բարեվարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ տրվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ դրական վերապահումով, 4-ի վերաբերյալ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացրել։ Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նա հավելեց, որ ներդրվել է նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտ՝ համաձայն որի, կոնկրետ ծախսերի դեպքում  պաշտոնատար անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու․ «Ներդրվել է իրավիճակային հայտարարգրի ինստիտուտը, որը թույլ կտա հանձնաժողովին երրորդ անձից ևս հայտարարագիր պահանջել։ Ներդրվել է մեխանիզմ, համաձայն որի հայտարարատում պաշտոնատարա անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավասու կլինի վերջինից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը 8մլն-ի փոխարեն սահմանվել է 5մլն դրամ կամ դրան համարժեք արժույթ»։

 Նախարարն ընդգծեց, որ ընդլայնվել է հայտարարատուների շրջանակը, հայտարարագրեր են ներկայացնում նաև համայանքների աշխատակազմի քարտուղաները, և 15․000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները։ Եվ ըստ այդմ հայտարարտու պաշտոնատար անձանց թիվը նախկինում 3000-ի փոխարեն ներկայումս կազմում է 9000։