Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որևէ կազուս չկա։ Օնիկ Գասպարյանը ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում»․ Ռուստամ Բադասյան

«Որևէ կազուս չկա։ Օնիկ Գասպարյանը ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում»․ Ռուստամ Բադասյան
Հայաստան
11:39, 22 март 2021
Որևէ կազուս չկա։ Օնիկ Գասպարյանը ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանը օրինակ բերեց իրավունքի ուժով գումարվող ԱԺ արտահերթ նիստերը ռազմական դրության պայմաններում կամ, երբ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվում է, և մեկնաբանել, թե հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», դրանք, ըստ Բադասյանի շահարկումների դաշտում են։ Բադասյանը նշեց, որ վարչապետի այսօրվա հայտարարությունը ընդամենը փաստի արձանագրում է և սրանով վարչապետը որևէ լրացուցիչ գործողություն չի անում։ «Սահմանադրությունն ասում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև, գիտեք, որ նախագահի կողմից այն առարկություններով վերադարձվել է, և վարչապետի կողմից չի ընդունվել։ Հաջորդ դրույթն ասում է՝ եթե նախագահը չի դիմում սահմանադրական դատարան կամ չի ստորագրում համապատասխան հրամանագիրը, ապա հրամանագիրը իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ», - ասաց Բադասյանը։ Դատարան դիմելու մասով Բադասյանը պարզաբանեց, որ հայցվոր կողմից ներկայացվում է վիճարկման և ճանաչման հայտ, ընդ որում ճանաչումը վերաբերում է նրան, որ համապատասխան ակտը պետք է առոչինչ ճանաչվեր։ Այսինքն, ըստ Բադասյանի, հայցվորի և հայցվորի ներկայացուցիչների համար ակնհայտ է եղել, որ գոյություն ունի ակտ։ Դատարանը օգտվելով իր վարչական դատավարության առանձնահատկություններով պայմանավորված լիազորություններից առաջարկել է ներկայացնել այլ հայցատեսակներ, մասնավորապես՝  ներկայացնել կա՛մ իրավահավասարության բացակայության ճանաչման հայցատեսակը, կա՛մ նույն հոդվածի երրորդ մասով սահմանված հայցատեսակը, որը վերաբերում է նրան, որ կատարմամբ իրեն սպառած ակտը կարող է վիճարկվել, եթե անձը նպատակ ունի պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու։ Ըստ Բադասյանի, Օնիկ Գասպարյանը չի կարող վերակնգնվել իր պաշտոնին, նույնիսկ եթե գործադիրը իր կամքը և որոշումը փոխի, քանի որ սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսել և այդ հստակ ընթացակարգի ավարտը կարգավորված է իրավունքի ուժով, ուժի մեջ մտնող որոշումների հետ։