Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցյալ տարի քրեակատարողական 2000-ից ավելի ծառայողների աշխատավարձը միջինը բարձրացել է 30 տոկոսով․ Արդարադատության նախարար

Անցյալ տարի քրեակատարողական 2000-ից ավելի ծառայողների աշխատավարձը միջինը բարձրացել է 30 տոկոսով․ Արդարադատության նախարար
Հայաստան
12:13, 22 март 2021
 «2020թ․ քրեակատարողական 2000-ից ավելի ծառայողների աշխատավարձը միջինը բարձրացել է 30 տոկոսով, ինչը նպատակ է հետապնդում արդյունավետ պայքար քրեական ենթամշակույթի դեմ»,-այսօր՝ մարտի 22-ին, ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ 

Նախարարի խոսքով՝ 2020թ․դատապարտյալների համար կազմակերպվել են 70-ից ավելի մարզական և մշակութային միջոցառումներ, որին մասնակցել է 1200 անձ։ Եվ այդ միջոցառումները նպատակ ունեն ապահովել դատապարտյալների զբաղվածությունը, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արվեստին, մշակույթին և կրոնին։ 

«ՔԿՀ-ներում բուժօգնության որակի բարձրացման արդյունքում COVID-19 ռիսկերի առկայության պայմաններում մահացությունների թիվը զգալիորեն նվազել է։ 2020թ․ գրանցվել է մահվան ընդամենը 5 դեպք, այն դեպքում երբ 2019թ․ գրանցվել էր ազատությունից զրկված անձանց մահվան 21 դեպք։ Այսինքն ՔԿՀ-ներում մահերի թիվը նվազել է 4 անգամ»,-հավելեց Ռուստամ Բադասյանը։