Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հայաստան
15:34, 06 апрель 2022
Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 06-ի ցերեկը, 07-ին, 08-ի ցերեկը, 09-ին սպասվում է անձրև:
Ապրիլի 08-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  
Ապրիլի 06-ին, 08-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 06-ի ցերեկը, 07-ին, 08-ի առավոտյան և ցերեկը, 09-ի գիշերը շրջանների զգալի մասում, 09-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 08-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 06-ին, 08-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 06-07-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: