Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է համայնքներին բյուջեից հատկացնել 875 մլն դրամ գումար սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների համար. Գնել Սանոսյան

Այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը առաջարկեց համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-21 թվականներին իրականացված աշխատանքների համար պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետարաններին հատկացնել 875 մլն դրամ գումար:

«Որոշման նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների 44 սուբվենցիոն ծրագրերը»,- ասաց նախարարը:

Գնել Սանոսյանը ներկայացրեց բաշխվածությունն ըստ մարզերի:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ կապված աշխատանքների կատարման պատշաճ որակի հետ, Գնել Սանոսյանը նշեց, որ նոր կարգավորում ունեն. «Տարին մեկ անգամ եղած ծրագրերը նորից մոնիտորինգ ենք անում, և խնդրի դեպքում շինարարները պարտավոր են թերությունները վերացնել»:

Մանրամասն՝ տեսանյութում: