Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարը՝ հեռավար ուսուցման անցնել-չանցնելու հնարավորության մասին

ԿԳՄՍ նախարարը՝ հեռավար ուսուցման անցնել-չանցնելու հնարավորության մասին
Հայաստան
18:52, 22 март 2021
Դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չեն, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան, գուշակումներ պետք չէ անել:

Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է մաքսիմալ, հնարավոր կանխարգելիչ միջոցները, որ դա չլինի, բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց Դումանյանը:
Վահրամ Դումյանի խոսքով, ճիշտ են անում ծնողները, որ մտահոգվում են, դրա համար էլ պետք է ամեն ինչ անել, հետևողական լինել՝ կանխարգելիչ միջոցները պահպանելու հարցում, որ չհայտնվենք այդ վիճակում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում ոկրոնվաիրուսի դեպքերը զգալի բարձրացել են, որոշ օրեր 1000-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունից։

«2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%:
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով»։