Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստան
22:09, 12 апрель 2022
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
 
Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները: