Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր միջազգային հանրությունը մեզ նորից ասում է՝ մի փոքր իջեցրեք ձեր նշաձողը. վարչապետը՝ խաղաղության գործընթացի և իլյուզիաներ չունենալու մասին

«Այսօր միջազգային հանրությունը մեզ նորից ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնեք, որովհետև ոչ թե չենք ուզում, այլ չենք կարող ձեզ օգնել»,-այսօր՝ ապրիլի 13-ին, 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուստի, նրա խոսքով, խաղաղության օրակարգը այլընտրանք չունի. «Այս ամենն ասելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք՝ իմ խաչը»:

Վարչապետը նշեց, որ ինքը համաձայնություն է տվել, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության բանակցությունների գործընթացը. «Բայց այստեղ էլ իլյուզիաներ չունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում