Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է բեռնափոխադրող 70 տրանսպորտային միջոց, կազմել 40 վարչական արձանագրություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է բեռնափոխադրող 70 տրանսպորտային միջոց, կազմել 40 վարչական արձանագրություն
Հայաստան
17:27, 15 апрель 2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Մասնավորապես՝ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարաքծային ստորաբաժանումների հետ մարտի 17-ից ապրիլի 15-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում  իրականացնող 70 տրանսպորտային միջոց։

Մշտադիտարկման նպատակը ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված բեռների թույլատրելի չափերի պահպանումն է, ինչի արդյունքում կբացառվեն դժբախտ պատահարները, չեն վնասվի ճանապարհային ենթակառուցվածքները։

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում վերահսկողության արդյունքում կազմվել է 40 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 8 մլն դրամի տուգանք։

Նշենք, որ թույլատրելիից ավելի բեռ տեղափոխելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3 հոդվածով սահմանված է տուգանք՝ 200.000 դրամ: ՀՀ ողջ տարածքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեrռնափոխադրող տրանսպորտային
միջոցների նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։