Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չենք կարող թույլ տալ, որ այն միջնորդությունները, որոնք հնարավոր չէ ներկայացնել դատաքննության ընթացքում, չքննվեն դատարանի կողմից»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը մտավ դատաքննության փուլ:
 
 Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանինին բացարկ հայտնելու մասին։
 
 Աննա Դանիբեկյանը որոշեց միջնորդությունը քննության չառնել, որովհետև ներկայացվել է նույն հիմքով, ինչ 2 ամիս առաջ։
 
 Դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին կհրապարկվի մեղադրական եզրակցությունը, որին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտելով նիստը՝ դուրս եկան դահլիճից։
 
 Պաշտպանների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։
 
 Դատարանի դահլիճում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որն օրենքով նախատեսված չէ, որպեսզի միջնորդություններ ներկայացնելու իրենց իրավունքը սահմանափակվի, ու դատարանը առանց միջնորդություններին լուծում տալու անցնի դատաքննության փուլին։
 
Civic.am-ի հարցին, թե ինչու պաշտպանական կողմը չի ուզում, որպեսզի դատաքննությունը սկսվի, Ալումյանը նշեց, որ իրենք ուզում են, որ այն անպայման սկսվի, բայց իրենք չեն կարող թույլ տալ, որ այն միջնորդությունները, որոնք իրենք հիմա պետք է ներկայացնեն և որոնք հնարավոր չէ ներկայացնել դատաքննության ընթացքում, այդ բոլոր միջնորդությունները չքննվեն դատարանի կողմից։
 
 Անդրադառնալով գործի հիմքերի ամրությանը, Ալումյանը նշեց, որ այո՛, այն թույլ հիմքեր ունի, սակայն իրենք պետք է կարողանան այն միջնորդությունները, որոնք պետք է ներկայցվեն մինչև դատաքննական փուլը, ներկայացնեն, ապա անցնեն դատաքննական փուլ։
 
 Մանրամասները՝ տեսանյութում:
 
 Վովա Հակոբյան