Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ պաշտոնավարման ընթացքում 135 հոգի պաշտոնից ազատվել են, որոնց մի զգալի մասը նաև կոռուպցիոն ռիսկերի հետ կապված»․ Սեյրան Օհանյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քննությունը մտավ դատաքննության փուլ։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանինին բացարկ հայտնելու մասին։

Աննա Դանիբեկյանը որոշեց միջնորդությունը քննության չառնել, որովհետեւ    ներկայացվել է նույն հիմքով, ինչ 2 ամիս առաջ։
Դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին կհրապարկվի մեղադրական եզրակցությունը, որին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտելով նիստը՝ դուրս եկան դահլիճից։ Պաշտպանների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։

Դատարանի բակում, Սեյրան Օհանյանը, ով ևս այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադառնալով պատերազմի պարտության պատճառներին և ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակին նշեց, որ պարտության պատճառներից մեկը բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հաճախակի փոփոխություններն էին։ Օհանյանը նշեց, որ պաշտոնանկություններին պետք է հետևեին ծառայողական քննություններ և բացատրվեր պաշտոնանկությունների պատճառը։ 

Civic.am-ի հարցին, թե արդյո՞ք հեղափոխությունից հետո նշանակված պաշտոնյաները բավարար կոմպետենտ չէին, հաշվի առնելով հանգամանքը, որ բոլորը գործող գեներալներ էին, Օհանյանն ասաց, որ հատկապես երկու գեներալների  փոփոխությունը էական ազդեցություն է ունեցել։ Օհանյանը նկատի ուներ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին և գեներալ-լեյտենանտ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին։

Մեր հաջորդ հարցին, թե Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելուց ծառայողական քննություններ անցկացվու՞մ էին և հանրությունը տեղեկացվու՞մ էր պաշտոնանկությունների պատճառների մասին, Օհանյանն ասաց, որ բոլոր փոխարինումների ժամանակ համապատասխան նյութեր եղել են և ծառայողական քննություններ են անցկացվել։ «Իմ պաշտոնավարման 8,5 տարիների ընթացքում 135 հոգի գնդապետից բարձր, մինչև փոխնախարար, պաշտոնից մարդիկ են ազատվել, որոնց մի զգալի մասը նաև կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։ Այն անձնավորությունները, ովքեր այս կամ այն ոլորտում չեն հաջողել, չեն կարողացել ղեկավարումն իրականացնել, մենք իրենց ասել ենք պատճառները և տեղափոխել ենք այլ պաշտոնների, որտեղ իրենք կարող են իրենց ծառայությունը շարունակել», - ասաց Սեյրան Օհանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյությում
 
Վովա Հակոբյան