Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ. տեսակցել ցրտահարված զինծառայողին

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ. տեսակցել ցրտահարված զինծառայողին
Հայաստան
20:12, 23 март 2021
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին  ծանրության:  Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։