Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորությունները

Քննարկվել են Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորությունները
Հայաստան
22:03, 21 апрель 2022
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և կոմիտեի մարքեթինգի խորհրդական Ֆլորա Աթոյանը:

Մասնավորապես, կողմերն անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական միասնական տաղավարի տեղադրմանը, Երևանում տեղի ունեցող մշակութային միջոցառումների խթանման շուրջ գործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից Մանկական երկաթուղի տանող թունելն առավել գրավիչ, նպատակային դարձնելու հնարավորություններին»,- հայտնում են քաղաքապետարանից:։