Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զրպարտության և վիրավորանքի համար տույժերը կավելանան․ ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը

Զրպարտության և վիրավորանքի համար տույժերը կավելանան․ ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը
Հայաստան
10:55, 24 март 2021
Ազգային ժողովի այսօրվա՝ մարտի 24-ի նիստում քվերակության դրվեց նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագիծը՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին։ 

Որոշումն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել էր բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար ներկայումս գործող տույժերը։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար սահմանվում է 3 մլն դրամ տուգանք, իսկ զրպարտության համար՝ 6 մլն։