Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ մեկին փակեք՝ ամբողջ ազգը կանգնելու է ձեր կողքին. Արագածոտնի մարզի բնակիչը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գևորգ Պապոյանը, Արսեն Թորոսյանը և Միքայել Թումասյանն այցելել էին Արագածոտնի մարզ։ Սա այս ֆորմատով մարզային երրորդ այցն է։
 
 Պատգամավորների այցն սկսվեց Արագածոտնի մարզպետարանից, որտեղ պատգամավորները հանդիպեցին մարզպետարանի ղեկավար կազմի և Աշտարակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։ 

 Հանդիպման ժամանակ նախ ելույթ ունեցան պատգամավորները, որից հետո ավագանու անդամները ներկայացրին բնակչությանը հուզող խնդիրները։

 Այնուհետև պատգամավորները շրջեցին մարզի համայնքներում և հանդիպումներ ունեցան բնակիչների հետ, լսեցին նրանց հուզող հարցերը, իսկ հարցերը բազմազան էին, դրանք վերաբերում էին պարարտանյութից մինչև խաղաղության օրակարգին։

 Նշենք, որ մարզի բնակիչները, ի թիվս այլ հարցերի, շատ են կարևորում դատաիրավական բարեխոփումները և անհանգստանում են, որ դրանք ուշանում են։
 
Մանրամասները՝ տեսանյութում :
 
Լիլիթ Թադևոսյան