Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Հայաստան
14:55, 24 апрель 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին ասված է քաղաքապետի Ֆեյսբուքի էջում։
 
 
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: Օրվա ընթացքում հուշահամալիր են այցելել նաև Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: