Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում ԱԺ իմ գործընկերներին Ձեր օգտին չքվեարկել․ «Իմ քայլի» պատգամավորը՝Վճռաբեկի թեկնածուին

Կոչ եմ անում ԱԺ իմ գործընկերներին Ձեր օգտին չքվեարկել․ «Իմ քայլի» պատգամավորը՝Վճռաբեկի թեկնածուին
Հայաստան
12:02, 24 март 2021
Ազգային ժողովի այսօրվա՝ մարտի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

Արմեն Հայկյանցը իր ելույթից հետո հրաժարվեց պատասխանել ԱԺ անկախ պատգմավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ նշելով, որ երկրորդ փուլում հարց ու պատասխան չի նախատեսվում։ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, մեջբերելով օրենքը, ընդգծեց, որ այս փուլում պատգամավորները կարող են հարց ուղղել թեկնածուներին։ 

Արդեն իսկ հարցերի համար հերթագրված «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ  Արմեն Հայկյանցն իր ելույթում խոսել է դատական համակարգի և քաղաքականության սերտաճածության մասին, բայց ինքը եղել է քաղաքականության մեջ․ «Հիմա Ձեր կենսագրության մեջ չկա այն մասին, որ Դուք քաղաքականությամբ եք զբաղվել, խնդրում եմ ներկայացրեք Ձեր քաղաքական կենսագրությունը՝ ՕԵԿ-ից մինչև ՀՀԿ։ Եվ ինչպես կերաշխավորեք մեզ որպես ԱԺ պատգամավոր, որ քաղաքականության մեջ ունեցած Ձեր կապերը որևէ կերպ ազդեցություն չեն ունենա հետագայում Ձեր պաշտոնավարման վրա որպես Վճռաբեկ դատարանի դատավոր»։

Ի պատասխան պատգամավորի հարցադրման վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն հաստատեց, որ պատգամավորը շատ լավ հարց բարձրացրեց, բայց ինքը կուզենար, որ այդ հարցերը և նմանատիպ հարցերը, որոնք կբացահայտեին թեկնածուներին առաջին փուլում տրվեին․ «Ցավոք առաջին փուլում մենք ունեցանք կորսված հնարավորություն։ Ես պետք է դիմանամ այդ գայթակղությանը՝ Ձեր հարցի պատասխանը հավուր պատշաճի պատասխանելուն, որովհետև նորից հենվելու եմ այն գիտակցման վրա, որ կանոնակարգ սահմանադրական օրենքը հարց ու պատասխան չի նախատեսում»։ 

Արթուր Հովհաննիսյանը հիշատակեց, որ ԱԺ նախագահը մեջբերել է արդեն ԱԺ կոնակարգ օրենքը՝ ըստ որի նախատեսվում է հարց ու պատասխան․ «Դուք էլի շարունակում եք ասել, որ երկրորդ փուլի համար նման ընթացակարգ նախատեսված չէ։ Այսպիսով Դուք հրաժարվում եք պատասխանել իմ կարևոր հարցադրումներին, հետևաբար կոչ եմ անում ԱԺ իմ գործընկերներին Ձեր օգտին չքվեարկել»,-ասաց նա։ 

Արմեն Հայկյանց այնուամենայնիվ մնաց իր համոզմունքին, որ ոչ թե հրաժարվում է պատասխանելուց, այլ մնում է կայուն իրավական համոզմունքների դիրքերում։ 
 
Նարա Մարտիրոսյան