Նոր ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կլինի մինչև ապրիլի 20-ը․ Վլադիմիր Վարդանյան

Հայաստան
Նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը իր վերջին լիագումար նիստում հրատապ որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Պետության ինքնիշխան իրավունքն է օրենքով և սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով անցկացնել ցանկացած փոփոխություններ։ Վենետիկի հանձնաժողով սովորաբար ուղարկում են այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն և կարևորություն, որ անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին։ Հետևաբար պետությունները պարբերաբար դիմում են Վենետիկի հանձնաժողովին այսպես կոչված խորհրդատվական կարծիք ստանալու համար»,-հավելեց նա։
Վլադիմիր Վարդանյանն,անդրադառնալով այն հարցին՝ թե արդյոք չի բացառում, որ Նոր ընտրական օրենսգրքով կանցկացվեն արտահերթ ընտրությունները, ընդգծեց, որ ընտրությունն անցնում է այն ընտրական օրենսգրքով, որը գործում է․ «Եթե այդ ընթացքում ուժի մեջ մտած լինի ընտրական օրենսգիրքը որևիցէ փոփոխությամբ՝ ապա այդ օրենսգրքով էլ գնալու ենք ընտրության։ Խոսքը ոչ թե հին ու նոր օրենսգրքի մասին է, այլ գործող օրենսգրքում կատարվելիք փոփոխության մասին»։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին ՝ ռեյտինգային ընտրակարգն է նախընտրելի, թե համամասնականը, պատգամավորը նշեց, որ չկա համաեվրոպական կոնսենսուս, թե որ համակարգն է իդեալական՝ համամասնականը, թե ռեյտինգայինը։
Վլադիմիր Վարդանյանի խոսքով ընտրակարգը չի փոխվի, եթե նույնիսկ ռեյտինգայինը դուրս գա օրենսգրքից։