Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. ոստիկանություն

Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. ոստիկանություն
Հայաստան
15:06, 27 апрель 2022
Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Նշենք, որ ընդդիմությունն արդեն մի քանի օր է անկանոն գործողություններ է իրականացնում մայրաքաղաքում: