Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու դիմումների քննարկման կարգը հաստատելու է կառավարությունը. Արա Ֆիդանյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ՀՀ Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Մանրամասն՝ տեսանյութում: