Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՈՒԼՍԱՐ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱԾ ՈՒՐՎԱԿԱՆԸ․ Հոդված 3 ակումբ՝ ՈՒՂԻՂ

ԱՄՈՒԼՍԱՐ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱԾ ՈՒՐՎԱԿԱՆԸ․ Հոդված 3 ակումբ՝ ՈՒՂԻՂ
Հայաստան
11:22, 25 март 2021
Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման շուրջ քննարկումները հանրային և կառավարության մակարդակներում կրկին ակտիվացել են։ Թավշյա հեղափոխությունից հետո Ամուլսար տանող ճանապարհները փակեցին Ջերմուկի և հարակից ազդակիր համայնքների բնակիչները:


Թեև հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը սպառնում էր կառավարությանն արբիտրաժային դատավարությամբ, սակայն մինչ օրս այդ ուղղութամբ լուրջ տեղաշարժեր չեն եղել: Այժմ Ամուլսարի ճանապարհները բաց են, սակայն ջերմուկցիներն ու բնապահպանները համոզված են՝ հանքը չպետք է շահագործվի։
Կորոնավիրուսի և պատերազմի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների ֆոնին կառավարությունն ի դեմս վարչապետի վերջերս հայտարարեց, որ Ամուլսարի վերաբերյալ պետք է որոշում կայացնեն, քանի որ «ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար»։


Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբի՝ մարզային քննարկումների շրջանակում մարտի 25-ին, ժամը՝ 11:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպած «ԱՄՈՒԼՍԱՐ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱԾ ՈՒՐՎԱԿԱՆԸ» թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ:
Բանախոսներն են.
ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ, բնապահպան-իրավաբան
ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, բնապահպան-լրագրող, Գնդեվազ համայնքի բնակիչ
ՇԻՐԱԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ, քաղաքացիական ակտիվիստ, ջերմուկի բնակիչ