Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը երկարաձգեց արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին աջակցություն տրամադրելու ժամկետը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց բնակարանից զրկված արցախցիներին իրենց բնակարաններում հյուրընկալած քաղաքացիներին տրամադրվող աջակցության ժամկետը երկարացնել երեք ամսով։ Կառավարության որոշման համաձայն մեկ հյուրընկալվող անձի հաշվով հյուրընկալողին տրամադրվում է 30 հազար դրամի չափով աջակցություն՝ Հայաստանում, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ։ Խոսքը բնակարան կորցրած մոտ 15 հազար արցախցու մասին է։ Նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Հայաստանում այս պահին բնակվում է մոտ 25-30 հազար արցախցի։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ Արցախում արդեն սկսվել է և ավելի ակտիվ փուլ է մտել բնակարանների վերակռուցման և վերանորոգման աշխատանքները՝ հիմնականում Արցախի գյուղական շրջաններում և շուտով մարդիկ կսկսեն փոքր խմբերով հետ վերադառնալ Արցախ։ Նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ երեկվանից սկսվել է նաև արցախցիներին աջակցություն տրամադրելու ծրագիրը, որը յուրաքանչյուր արցախցու 68 հազար դրամ տրամադրելու մասին է, որի շրջանակներում արդեն մոտ 80 հազար քաղաքացու արդեն աջակցությունը տրամադրեվել է՝ ընդհանուր առմամբ 5,5մլրդ դրամի չափով։ Որոշումն ընդունվեց միաձայն։