Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը փոփոխություններ կատարեց գնման գործընթացում մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների սահմանման չափանիշներում

Կառավարությունը փոփոխություններ կատարեց գնման գործընթացում մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների սահմանման չափանիշներում
Հայաստան
12:12, 25 март 2021
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեցին գնումների գործընթացում մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների սահմանման և դրանց գնահատման չափանիշներում։ Խոսքը մի շարք փոփոխությունների մասին է, մասնավորապես, եթե նախկինում բանկային երաշխիք չէր պահանջվում տրամադրել մինչև 10 մլն դրամ կազմող պետական գնումների պարագայում, ապա այս որոշմամբ շեմը բարձրացվեց մինչև՝ 25 միլիոն։ 25 միլիոնից մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում բանկային երաշխիքը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 70միլիոն դրամից ավել գնումների դեպքում 100 տոկոսից նվազեցվում է մինչև 30 տոկոս։ 25 միլիոն դրամից ավել գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարող է ներկայացվել նաև ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք։ 2021 թվականի համար կանխավճարի առավելագույն չափը 20 տոկոսից բարձրացվում է 50 տոկոս։ Խոսքը այն կանխավճարի մասին է, որը պետությունը տրամադրում է հաղթող կազմակերպությանը։ Վարչապետը հույս հայտնեց, որ այս փոփոխությունները կնպաստեն տնտեսական ակտիվությանը։ Որոշումն ընդունվեց առանց դեմ ձայների։