Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են այն դրույթները, որոնք հնարավոր փոփոխության կենթարկի Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ու հանձնաժողովը

Հայտնի են այն դրույթները, որոնք հնարավոր փոփոխության կենթարկի Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ու հանձնաժողովը
Հայաստան
11:18, 06 май 2022
Այսօր՝ մայիսի 6-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստում ներկայացվեց նախնական հարցերի ցանկը, որի շուրջ պետք է աշխատի խորհուրդն ու հանձնաժողովը։

Խորհրդի անդամ, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ընդգծեց, որ պետք է քննարկվեն սահմանադրական կարգավորման ընդհանուր հարցերը՝ այդ թվում պետք է նայեն, թե ինչով կարող են կատարելագործել մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները, քննարկել Հայաստանում կառավարման ձևը ու մեխանիզմները․ «Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա ընտրական իրավունքի դրույթների որոշակի հստակեցմանը։ Դատական իշխանության կառուցվածքին անդրադառնանք՝ արդարադատության հետ կապված մի շարք խնդիրներին։

Քննարկման առարկա կարող է դառնալ անկախ պետական մարմինների կամ ընդհանրապես սահմանադրական մարմինների կարգավիճակը, ինչպես նաև տարածքային կառավարման և ինքնակառավարման հարցերը նույնպես կարող ենք քննարկել»,-նշեց նա։