Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն հետաձգել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին վերաբերող գործի դատաքննությունը

ՍԴ-ն հետաձգել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին վերաբերող գործի դատաքննությունը
Հայաստան
11:28, 06 май 2022
Սահմանադրական դատարանը մայիսի 3-ին աշխատակարգային որոշում է ընդունել՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին։

Որոշման մեջ ասվում է․

«Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 11.00-ին»: