Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 1-ից ոստիկանների աշխատավարձը կբարձրանա մինչև 97,5 %-ով

Ապրիլի 1-ից ոստիկանների աշխատավարձը կբարձրանա մինչև 97,5 %-ով
Հայաստան
13:35, 25 март 2021
Կառավարությունը որոշել է ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման, միաձայն:

Որոշման նախագծի համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։
Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։