Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««ՍՈՒ-30»-ների առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, դրա համար չեն կիրառվել»․ ԱԽ քարտուղար

Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր», - անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «ՍՈՒ-30»-ների վերաբերյալ արված հայտարարություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
Գրիգորյանի վստահեցրեց, որ որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ի հետ կապված, մենք չենք ունեցել։ «Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՍՈՒ-30»-ի վերաբերյալ իր երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա։ «Նախ արձանագրենք, որ «ՍՈՒ-30» ինքնաթիռները գերժամանակակից զենքեր են, բայց այդ զենքը այդպիսին է իր ամբողջության մեջ՝ իր հրթիռներով և սարքավորումներով, և ակնհայտ է, որ ինքնաթիռի և տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար դրանք ձեռք են բերվում տարբեր սուբյեկտներից», - ասել էր վարչապետը։