Ես Սասուն Միքայելյանի ընկերն էի, բարեկամն էի նաև, երբ որ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների կողմից հալածվում էր․ Կոտայքի մարզպետ

Հայաստան
Պատմության ընթացքում միայն մեր երկրում չի և միայն մեր օրերում չի, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը և այդտեղ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելության ժամանակ երեխաների մասնակցության մասին հարցը՝ ասաց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը։
Անդրադառնալով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ բարեկամական կապի և մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի մասին հարցերին՝ Կոտայքի մարզպետն ասաց, որ նա ով որ նշանակվել է այդ մրցույթում ինքն այդ մարդուն ճանաչում է, բայց այդտեղ որևէ միտում չկա, նա մասնագետ է և որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել։
«Ես հեռու եմ ընտանեկան ձևակերպումից, որովհետև ես Սասուն Միքայելյանի ընկերն էի, բարեկամն էի նաև 2007 թվականին, 2008 թվականին, երբ որ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր։ Եվ ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, ես նաև իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյանը և ունեցել եմ իմ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը։ Եվ այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել։ Ես օդից չեմ ընկել, ես պատից չեմ ընկել»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։
Այնուհետև նա նշեց, որ ինքն ակտիվ քաղաքական գործունեութուն է վարում ավելի քան 20 տարի։