ՀՔԱՎ տվյալներով՝ այս պահին 384 հոգի համարվում է անհայտ կորած․ Արմինե Սադիկյան

Հայաստան
Civic.am-ի հետ զրույցում ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հայտնեց, որ պատերազմից հետո անհայտ կորած 650-ից 700 անձանց վերաբերյալ զանգեր են ստացել։
«Այս պահին դրությամբ մեր թարմացված տվյալներով 384 հոգի այնուամենայնիվ համարվում է անհայտ կորած։ Ընդհանուր թվից՝ մոտ 700 հոգուց՝ 114 հոգի գտնվել է ողջ եւ 172 հոգի մահացածների մարմին է գտնվել», - ասաց նա։
Ըստ նրա՝ գրասենյակի տվյալներով քաղաքացիական անձանցից ռազմագերի են երկու տարեց անձինք՝ 80 տարեկանից բարձր եւ 2 բարեգործություն անող անձինք, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին։