Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3-բալանոց երկրաշարժ Շորժայից 2 կմ հյուսիս

3-բալանոց երկրաշարժ Շորժայից 2 կմ հյուսիս
Հայաստան
22:33, 13 май 2022
Այսօր երեկոյան 3-բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում, էպիկենտրոնը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 2 կիլոմետր հյուսիս:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է տեղական ժամանակով ժամը 18:57 (Գրինվիչի ժամանակով՝ 14:57), հյուսիսային լայնության 40.52 աստիճան և արևելյան երկայնության 45.27 աստիճան աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: