Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղվանից ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանելու ակցիաներում ներգրավված բոլոր մեքենաները և պահելու է երկար ժամանակով․ աղբյուր

Վաղվանից ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանելու ակցիաներում ներգրավված բոլոր մեքենաները և պահելու է երկար ժամանակով․ աղբյուր
Հայաստան
21:53, 15 май 2022
Ոստիկանությունում Civic.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կա որոշում, որ վաղվանից ընդդիմության երթերի մասնակից անխտիր բոլոր մեքենաները տարվեն տուգանային հրապարակ և պահվեն շատ երկար։ 

Ոստիկանությունը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել, որ 30-40 հոգի նույնքան մեքենայով ավտոերթ է անում, միտումնավոր դանդաղեցնում երթևեկության ընթացքը և դրանով անհարմարություններ ստեղծում երթևեկության մյուս՝ հազարավոր  մասնակիցների համար։ 

Աղբյուրի պնդմամբ՝ ծառայողներին հորդորվել է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները՝ այդ թվում կոշտ քարշակումը։ 

Ջոնիկ Պետրոսյան