Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ են անցկացվել վարչատարածքային բաժանման շուրջ

Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ են անցկացվել վարչատարածքային բաժանման շուրջ
Հայաստան
21:21, 16 май 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նախօրեին Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ է իրականացրել։

Բնակիչներին է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվող փոփոխությունները։

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով Սիսիան համայնքում ներառվելու են Սիսիան, Դաստակերտ քաղաքները և Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի, Ույծ գյուղերը։