Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է

Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է
Հայաստան
11:26, 26 март 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։
Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 602 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։