Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Վիտալի Բալասանյանը Երևանում մասնակցում է նրա հետ համատեղ նիստին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Վիտալի Բալասանյանը Երևանում մասնակցում է նրա հետ համատեղ նիստին
Հայաստան
14:14, 26 март 2021
Արցախ- Հայաստան կառավարությունների համատեղ այսօրվա նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և ժամանակ առաջ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ռազմական հեղաշրջման փորձին միացած Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նիստին մասնակցում են նաև ՀՀ ԳՇ նոր պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։  

Վիտալի Բալասյանյանը հրաժարականներ պահանջելու մեծ փորձ ունի։ Եթե նախկինում  նա ընդդիմություն էր Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի իշխանությանը, պահանջում էր Բակո Սահակյանի հրաժարականը, ապա հիմա նրանց ու Ռոբերտ Քոչարյանի թիմակիցի կարգավիճակում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Ի դեպ, Վիտալի Բալասանյանը պատերազմից հետո պահանջում էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անհապաղ հրաժականը, սակայն Արցախի ԱԽ քարտուղար նշանակվելուց հետո փաստացի հրաժարվեց այդ հրաժարականի պահանջից։ 

Մարինե Խառատյան