Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հունիսին, Երևանում. Վոլոդին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հունիսին, Երևանում. Վոլոդին
Հայաստան
15:09, 19 май 2022
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ նշելով.

«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ  խորհրդի նիստը։ Եվ հունիսի 20-ին մեզ մոտ կկայանա Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողովը»,-ասել է Վոլոդինը։

Պետդումայի մամուլի ծառայության փոխանցմամբ, մայիսի 19-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Քննարկվել են հունիսի 6-ին Երևանում և հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև  օրակարգային հարցերը:

armtimes.com