Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Հարությունյանը վնասել է ոստիկանության փաստաթղթերը․ նյութեր են նախապատրաստվում․ Ոստիկանություն

Արամ Հարությունյանը վնասել է ոստիկանության փաստաթղթերը․ նյութեր են նախապատրաստվում․ Ոստիկանություն
Հայաստան
15:53, 26 март 2021
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Civic.am-ին փոխանցեցին, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը բերման է ենթարկվել, այժմ նյութեր են նախապատրաստվում։ 

«Երեւանի քաղաքապետարանից ստացված գրության հիման վրա ոստիկանության ծառայողները գնացել են նշված գրասենյակ՝ ներխուժում վերացնելու նպատակով, այդ ժամանակ Արամ Հարությունյանը վնասել է ոստիկանության ծառայողների փաստաթղթերը, ինչի համար էլ բերման է ենթարկվել ոստիկանություն, այժմ նյութեր են նախապատրաստվում», - հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել  Արամ Հարությունյանին: