Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» հիմնադրամն անցկացրել է դպրոցների ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց

«Իմ քայլը» հիմնադրամն անցկացրել է դպրոցների ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց
Հայաստան
21:21, 19 май 2022
«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» կրթական ծրագրի շրջանակներում մայիսի 19-ին Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են Օշականի, Սասունիկի, Կարինի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Ագարակի դպրոցների տնօրենները և ուսումնական գծով փոխտնօրենները։

Ինչպես տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, դասընթացը վարել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, ներկա են եղել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը, փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և «Հորիզոններ» ծրագրի ղեկավար, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ Դասընթացի թեման է եղել «Պետական կրթական չափորոշչի առանձնահատկությունները և սովորողների ազատ բաղադրիչի ընտրության կազմակերպման գործընթացը»։