Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 20-ին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում

Մայիսի 20-ին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում
Հայաստան
13:39, 20 май 2022
Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։  

Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ,  իսկ  բարձր լեռնային առանձին  բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։