Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցած տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի նորմալ տեմպի մեջ․ Վահան Քերոբյան

Եթե մենք պահենք նույն  աճի տեմպը 2019-ի նկատմամբ, ապա տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ։ Այդ մասին  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 
Նա նշեց, որ կան  բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքի մեջ են, բայց դեռ չի բացահայտի քանի դեռ տեղի չեն ունեցել։ 
Նախարարն հիշեցրեց, երկու օր առաջ ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգու հիմնման մասին, որտեղ էլի բազմամիլիոն ներդրումներ են արվել՝ պետական օժանդակությամբ։
  Նախարարը նշեց, որ գյուղատնտեսության  ոլորտում ակտիվությունից բացի, արդյունաբերական ոլորտում նույնպես մեծ ակտիվություն կա ։ 
Վերջինս նշեց, որ անցած տարին նահանջ տարի է եղել և սովորաբար, երբ որ նահանջ տարի է լինում, ամեն օրը ներքին արդյունք է գեներացվում։ 
Խոսելով նաև տուրիզմի ոլորտի մասին՝ Վահան Քերոբյանն ասաց։
«Անցած տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել։ Անցած տարի մենք մարտ ամսին տուրիստ չունեինք, բայց այս տարի մարտ ամսին արդեն ունենք պարսիկներին՝ բավականին մեծ թվով, Նովրուզ է ու շատ մարդ կա։ Գիտենք, որ ապրիլին շատ ամրագրումներ կան և մայիսից արդեն պլանավորում ենք մտնել  ընդունելի նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա տուրիզմի աճը, նախորդ տարվա նկատմամբ, կանխատեսված է 319 տոկոսով»։