Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրավիրված է եղել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, սակայն մերժել է հրավերը

«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրավիրված է եղել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, սակայն մերժել է հրավերը
Հայաստան
12:48, 21 май 2022
Մինչ երեկ «Մարիոթ» հյուրանոցը շուրջկալած ընդդիմադիրները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի դեմ՝ «առանց Թրեյսի Հայաստան» վանկարկումներով և պաստառներով՝ չմոռանալով մերթընդմերթ «առանց Նիկոլ Հայաստան» գոռալ, իսկ հյուրանոց մտած ընդդիմադիր պատգամավորները ջարդում էին սրահների դռները և ձեռնամարտի բռնվում ՊՊԾ ծառայողների հետ՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» ներխուժելու և այնտեղ իրենց բողոքները վանկարկելու համար, պարզվում է ընդդիմությունից ներկայացուցիչ հրավիրված է եղել ֆորումին, սակայն առանց հիմնավորման մերժել է հրավերը։ 

Ֆորումի կազմակերպիչ Freedom House միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանից Civic.am-ը պարզեց, որ ԱԺ ոչ բոլոր պատգամավորներն են հրավիրված եղել ֆորումին, իսկ ընդդիմությունից հրավիրված է եղել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը սակայն, առանց որևէ հիմնավորման մերժել է ֆորումին մասնակցելու հրավերը։ Ֆորումին հրավիրված են եղել նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր։ 
 
Նշենք, որ ֆորումին մասնակցում էր ՀՀ վարչապետը, տարբեր երկրների դեսպանների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։